Aysor.am-ը գրում է.

Եթե նախկին իշխանավորները նման բան ասեին, ես պատկերացնում եմ, թե Փաշինյանն ինչ սկանդալ էր բարձրացնելու, լրագրողների հետ զրույցում ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն՝ անդրադառնալով այսօր վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, որ մտադիր է վարչապետի ուղղաթիռից օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իր գործունեության համար:

«Բա էն մարդն ի՞նչ եղավ, որ հեծանիվով գործի էր գնում, էն որ մետրոյում սելֆիներ էր անում, առողջ ապրելակերպը, որի համար հեծանիվ էր քշում, «ախրաննիկներն» էլ հետևից էին գնում: Հիմա դա կինո՞ էր, շոո՞ւ էր, ի՞նչ էր: Ստացվում ա, որ «ուղղաթիռը ոչ թե ճոխություն է, այլ փոխադամիջոց», իր բառերն եմ ցիտում: Եթե նախկին իշխանավորները նման բան ասեին, ես պատկերացնում եմ, թե Փաշինյանն ինչ սկանդալ էր բարձրացնելու և այսօր նա այդ արտահայտությունն է անում, դա ուղղակի զավեշտալի է», - ասաց Բաբայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել