168.am-ը գրում է.

Սիբիրում այրվող անտառների ծուխը հասել է Մոնղոլիայի առանձին շրջաններ: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:

Մոնղոլիայի արտակարգ իրավիճակների ազգային գործակալության հրդեհների դեմ պայքարի բաժնի ներկայացուցիչ Պուրեւժավ Սորոնզոնբոլդի խոսքով՝ հուլիսի 29-ին ծուխը պատել էր Մոնղոլիայի հյուսիսային շրջանները, իսկ հաջորդ օրվա երեկոյան հասել էր երկրի մայրաքաղաք Ուլան-Բատոր: «Մենք ուշադիր հետեւում ենք Սիբիրում անտառային ուժեղ հրդեհների հետ կապված իրադրությանը»,-հայտարարել է Սորոնզոնբոլդը:

Նա նաեւ նշել է, որ Մոնղոլիայի տարածքում հրդեհներ առայժմ չկան:

Հուլիսի 31-ին ավելի վաղ տեղեկացվել է, որ Ռուսաստանում անտառային հրդեհների ընդհանուր մակերեսն ավելացել է մինչեւ 3 միլիոն հեկտար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել