Hraparak.am-ը գրում է.

Դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանության  ակցիային միացած փաստաբանների թիվը երեկվանից այսօր դարձել է 100։ Քիչ հետ փաստաբան Երվանդ Վարոսյանը կհրապարակի բոլորի անունները։ Հիշեցնենք, որ երեկ նախկին 50 ի անուն-ազգանունները հրապարակել էինք։ Արփինե Հովհաննիսյան, Երվանդ Վարոսյան, Արամազդ Կիվիրյան, Արգիշտի Կիվիրյան, Լիպարիտ Սիմոնյան,Մարգարիտա Գյուլումյան, Գարիկ Սահակյան, Գայանե Հովակիմյան, Անի Գինոսյան, Թամարա Յայլոյան, Մարատ Կոստանյան, Լուսինե Բաղումյան, Ռաֆայել Ամիրխանյան, Լուսինե Մարտիրոսյան, Հովհաննես Սանսարյան, Հովսեփ Սարգսյան, Վարդուհի Էլբակյան, Լուսին Վիրաբյան, Արտակ Շադյան, Հայկ Շահումյան, Երեմ Սարգսյան, Գեորգի Մելիքյան, Մարիամ Մկրտչյան, Անգելիկա Հակոբյան, Էրիկ Ամիրխանյան, Հայկ Ւսրայելյան, Արմեն Ամրիկյան, Միհրան Պողոսյան, Վարազդատ Հարությունյան , Մինաս Մուրադյան, Սամվել Ջաղինյան, Հակոբ Սաֆարյան, Նարինե Ռշտունի, Կարինե Սիմիդյան, Լիաննա Գրիգորյան, Վահե Հովսեփյան,Դավիթ Իսրայելյան, Էլինար Վարդյանյան և այլք։ 

Մեր տեղեկություններով՝ նշված փաստաբաններից առնվազն 2-3-ին կարելի է համարել «կլասիկ» քոչարյանական, իսկ մնացածն այն ընդդիմադիր հատվածն է, որը մշտապես մասնակցում է  բողոքի ակցիաներին։

Նշենք նաև,որ Գրիգորյանին պաշտպանելու միացած խմբում չեն Գևորգ Գյոզալյանը, Նորայր Նորիկյանը, Հովիկ Արսենյանը, Լուսինե Հակոբյանը և այլ փաստաբաններ և այլք։ 

Ինչ վերաբերում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, ապա վերջինիս տեսակետը պարզել չհաջողվեց, քանի որ ասաց, որ արտերկրում է։ ՓԲ կայքում, այնուամենայնիվ,հուլիսի 29-ի դրությամբ հրապարակված էր մի տեղեկատվություն, ըստ որի՝ Պալատն ուշադրության կենտրոնում կպահի Դավիթ Գրիգորյանի հետ կապված քրեական գործը:

«Որոշ ուսումնասիրություններից հետո այդ հարցը կներկայացվի Փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը»,-գրված է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել