Բելգիական Մյոյզեն ավանից երկարակյացն իր երկարակեցության գաղտնիքը համարում է գարեջուրը, հաղորդում է RTL Today-ը:

97-ամյա Ռոբերտինան գրեթե ամեն օր այցելում է տեղի բար՝ բացառությամբ չորեքշաբթի օրվա, որը հաստատության հանգստյան օրն է: Որպես կանոն, նա խմում է 12-ից 20 բաժակ գարեջուր: Նրա ռեկորդը 22 բաժակ է:

Կինը բարի մշտական հաճախորդ է դարձել 18 տարի առաջ, և վստահ է, որ գարեջրի ամենօրյա չափաբաժինը փոխարինում է դեղամիջոցներին: Անցած չորս տարիների ընթացքում նա հիվանդացել է ընդամենը չորս անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել