Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 31-ին այցով կժամանի Լեհաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 30-ին Մամուլի լեհական գործակալությանը հայտնել Է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կաբինետի ղեկավար Կշիշտոֆ Շչերսկին:

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 31-ի երեկոյից մինչեւ սպտեմբերի 2-ն այցով կգտնվի Լեհաստանում: Սեպտեմբերի 1-ին նա Վարշավայում կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատրազմի սկսվելու 80-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին»,- ասել Է Դուդայի ներկայացուցիչը:

Շչերսկու խոսքով՝ այցի մանրամասնություններն ավելի ուշ կհրապարակի Սպիտակ տունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել