Tert.am Life-ը գրում է.

«Լոռեցի Սաքոն»՝ Նարինե Գրիգորյանի և Արման Նավասարդյանի մատուցմամբ․ Համազգային թատրոնում երեկ պրեմիերա էր, բեմում էլ թատրոնի տնօրենը՝ Արման Նավասարդյանն էր: Նարինեն, որպես ռեժիսոր, անդրադարձել է Հովհաննես Թումանյանի հայտնի գործին, Սաքոյի դերում միանշանակ տեսել է Արմանին, մյուս դերերը տվել է Տաթև Ղազարյանին, Ալլա Սահակյանին ու Արմինե Անդրեասյանին:

Tert.am Life-ը ներկայացնում է պրեմիերայի մանրամասներն ու հետաքրքիր պահերը:

«Բացի այն, որ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ բեմադրություն էինք նախատեսում, ես Արման Նավասարդյան ունեի, որն իր մեջ կրում է այդ բնությունը և կարող էր շատ լավ ներկայացնել լոռեցի Սաքոյին,- ասաց բեմադրիչն ու կարևորեց հենց այս գործի ընտրությունը,- Ես արդեն մայրիկ եմ ու շատ ուշադիր եմ, թե ինչ ֆիլմերով, մուլտֆիլմերով, խաղերով եմ լցնում երեխայիս առօրյան: Նանի պատմած հին սնահավատ պատմությունները պատուհաս են դառնում Սաքոյի գլխին, արդյունքում նրանք քաղում են խելագարություն: Իսկ մենք այսօր ի՞նչ ենք տալիս մեր երեխաներին, վաղն ի՞նչ ենք  տալու: Անձամբ ես հնարավորինս վերահսկում եմ այդ ամենը, բայց սա խնդիր է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել