ESET կիբերանվտանգության ոլորտի ընկերության հետազոտողները Android/Filecoder.C անվանումով նոր տեսակի վնասաբեր ծրագիր են հայտնաբերել, որը տարածվում է պոռնոյի տակ քողարկված: Այս մասին WeLiveSecurance կայքում գրում է փորձագետ Լուկաս Ստեպանկոն:

Մասնագետների տվյալներով՝ ծրագրի հղումը հրապարակվում է Reddit-ում և XDA Developers բջջային ծրագրավորողների ֆորումում: Այն Android սարքերում քողարկված է որպես նոր սեքս-սիմուլյատոր փորձելու առաջարկ:

Ծրագիրն օգտագործողի հեռախոս ներբեռնելուն պես SMS հաղորդագրություններ է ուղարկում կոնտակտների ցուցակի համարներին: Հաղորդագրություններում ասվում է, որ անձի անձնական լուսանկարները վերբեռնվել են սեքս-սիմուլյատորում, և նրանց առաջարկվում է դիտել դրանք՝ նշելով վնասաբեր հղումը:

Հաղորդագրություններ ուղարկելուց հետո ծրագիրը կոդավորում է սարքի տվյալները և դրա սեփականատիրոջն առաջարկում փրկագին վճարել 94-188 բիթքոինի չափով, հակառակ դեպքում հաքերները սպառնում են 72 ժամվա ընթացքում ջնջել հեռախոսում գտնվող ամբողջ տեղեկատվությունը:

Մասնագետները ուսումնասիրել են ծրագիրը և պարզել, որ այդ սպառնալիքը հնարավոր չէ իրականացնել: Բացի այդ՝ սարքը կարելի է ապակոդավորել առանց փրկագին վճարելու:

«Այս ծրագրի ազդեցությունը շատ սահմանափակ է, բայց եթե դրա ստեղծողները վերացնեն թերությունները և ավելի լայն լսարան թիրախավորեն, ապա դա կարող է իսկապես վտանգավոր դառնալ»,- ասել է Ստեֆանկոն:

Փորձագետները պարզել են, որ ծրագիրը տարածվում է հուլիսի 12-ից: Այս ընթացքում վնասաբեր հղումը նշել են 59 անգամ, բայց չարագործներին բիթքոինների ոչ մի փոխանցում չի գրանցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել