Shantnews.am-ը գրում է.

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ իր «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը կարող էր խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնել, եթե չլինեին քաղաքական այն ուժերը, որոնք հրաժարվեցին միավորվել իր կուսակցության հետ:

Պորոշենկոյի խոսքերով՝ իր կուսակցությունը պատրաստ է եղել կազմել մյուս կուսակցությունների հետ միասնական ցուցակ, նաև համապատասխան հրավերներ է ուղարկել:

«Մենք ունեինք բոլոր հնարավորությունները՝ զբաղեցնելու երկրորդ տեղը: Դա միանգամայն իրատեսական էր»,-ասել է նա:

Նա նաև վստահեցրել է, որ ընտրություններում իր կուսակցության դեմ էին աշխատում ոստիկանությունը և «կազմակերպված խմբերը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել