Armenpress.am-ը գրում է.

Cobham Aviation ավիաընկերության մարդատար ինքնաթիռն Ավստրալիայի Փերտ քաղաքի օդանավակայանում բախվել Է լուսավորման կայմասյանը, ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է 7News հեռուստաալիքը՝ վկայակոչելով օդանավակայանի հայտարարությունը: 
Միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 30-ին ցերեկը: Նշվում Է, որ պատահարի ժամանակ ինքնաթիռում եղել են 62 ուղեւոր եւ անձնակազմի չորս անդամ: 
Հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավակայանում հավաստել են, որ Cobham ավիաընկերության ինքնաթիռի հետ միջադեպը տեղի Է ունեցել գետնավարման ժամանակ:
Ավիաընկերությունն ինքը հայտնել Է, որ խոսքը վերաբերում Է Cobham RJ85 ինքնաթիռին: Նաեւ Cobham Aviation-ում հայտնել են, որ միջադեպի հետեւանքով վնասվել Է ինքնաթիռի քթամասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել