Aysor.am-ը գրում է.

Վերջին մի քանի ամսվա ընթացքում հրադադարի խախտման դեպքերը ի վերջո ստիպեցին հայկական կողմին ի լրացումն Դուշանբեի բանավոր պայմանավորվածությունների` փորձել վերականգնել հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմները` թեկուզև «Դուշանբե+»-ի անվան տակ, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը։

«Արցախից հայկական զինված ուժերի դուրսբերման պահանջը Բաքվի կողմից նոր չէ. այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր նաև արտգործնախարարների` Վաշինգտոնում սպասվող հանդիպումից առաջ: Սակայն վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան սահմանին եղած լարվածությունը, որի հետևանքով հայկական կողմը երկու վիրավոր և մեկ զոհ ունեցավ, խոսում է այն մասին, որ այժմ ադրբեջանական կողմն անցել է  բացահայտ սպառնալիքի լեզվով խոսելուն՝ չկաշկանդվելով իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ որպես տարածաշրջանային խաղաղության ու կայունության երաշխիք առանձնացվում են բանակցային փաթեթի երկու տարր՝ հայկական զորքերի դուրսբերումը և փախստականների վերադարձը իրենց նախկին բնակության վայրեր։ Նման մոտեցումը ուղղակի հարվածի տակ է դնում բանակցային գործընթացի էությունն ու շարունակականությունը, և սա չպիտի անարձագանք մնա առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից», - նշեց փորձագետը՝ հավելելով, որ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է տանում խնդրի լուծման փուլային տարբերակը, ինչը հայկական կողմերի համար անընդունելի է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել