Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ամբողջ պատասխանատվությունը դրել է Հայաստանի վրա` միաժամանակ նշելով, որ քանի դեռ «ադրբեջանական հողերն ազատագրված չեն», նման միջադեպերի հավանականությունը մեծ է: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան մասնավորապես նշել է, որ այդ հարցում այլ մեղավորներ փնտրելը ոչ այլ ինչ է, եթե ոչ` ինքնախաբեություն. հաղորդում է haqqin.az-ը:

«Քանի դեռ Հայաստանի զինված ուժերը ներկա են Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներում, ցավոք, նման միջադեպերի հավանականությունը շատ մեծ է: Նման դեպքերը կանխելու միակ ճանապարհն է ապահովել Հայաստանի զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքներից»,- ասել է Աբդուլաևան:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին և 28-ին ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների գործողությունների հետևանքով սպանվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը և վիրավորվել` ևս երկու զինծառայող: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել