Hraparak.am-ը գրում է.

ՍԱՊԾ նախկին պետ, «Մեկ առողջություն» կոալիցիա Գրիգոր Գրիգորյանի մամուլի ասուլիսին հայտարարեց, որ իշխանությունները թաքցնում են մարդկանց և անասունների մասին համաճարակաբանական և այլ տվյալներ՝ ինչպես ոլորտում նշանակված ապաշնորհ մարդկանց քաղաքականության, այնպես էլ նրանց որոշումների արդյունքում։

«Ինչ է ասում ՍԱՏՄ պետը,  որ  մենք մեղավոր չենք, մեղավոր է սպառողը,  որ աղքատությունը մեր գլուխներում է,  որ մեղավոր է սօպառողը, որը  ուզում է վատ միս առնել, ինքն է ուզում է առնել այդ վատ միսը։ Ցավալի է, որ ոլորտում նշանակվել  է մի մարդ, որն ունենալով կենդանաբույժի դիպլոմ, հայտարարում է, որ բրոցեոլյոզը այն հիվանդությունը չէ, որ կարող է համաճարակներ հարուցել։
Համաճարակը մարդկանց շրջանում, նախորդում է համաճարակին անասունների շրջանում»,-հայտարարեց ՍԱՏՄ նախկին պետը։

«Դա ընդամենը փորձ է, որ աղմուկ չբարձրանա» ,- ՍԱՏՄ նախկին պետը նշեց, որ  բոլոր մարզերում կան սպորատիկ բռկնումներ։ Կա նյուքասլյան հիվանդություն  հավերի ու  հնդկահավերի մոտ, սակայն ՍԱՊԾ-ից ասում են՝ այդ չակերտավոր փորձագետները։

Մինչեռ, Գրիգոր Գրիգորյանն ասում է, որ  այս հիվանդությունը, որը համարվումէ  վտանգավոր, հենց նրա համար է կոչվում վտանգավոր, որ մեկ դեպք չի լինում։ Նրա խոսքով՝ Տավուշում, Սյունիքում կա նաև աֆրկյան ժանտախտ։ 

Տվյալներ, որոնք ընդհանրապես չեն հրապարակվում։ Անասունների մասին՝ ընդհանրապես։ Շիրակի մարզում անասունների անկում է եղել վերջերս, ոչ մի խոսք, մինչև, որ լրագրողները գրել են, ՍԱՊԾ-ից հայտարարել են, որ անկում է եղել, քանի որ կենդանիները չեն պատվաստվել։

«Նախորդ տարուց մինչև այս տարվա նույն ժամանակահատվածը  հանրապետորւթյուն  մտել է կես միլիոն տոննայից ավել միս-մսամթերք, 1 միլիոն տոննայից ավել թռնչնամիս։ Իրենց հաշվետվությունից՝ « իրականացվել է 5000-ից ավելի փորձաքննություն»։ Ինչ են գտել։ Մեկուկես տոննայից ավելի բան է ստուգվել և բան չի՞ գտվել։ Փոխարենը՝ գրում են՝ «Մեր կայքը հավաքել է 4500 ֆեյսուքայն «լայք», դրա տեղը գրեք՝ ինչ հիվանդություններ են գտել»,-ասաց Գրիգոր Գրիգորյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել