Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն իր անվանական հավաքածուում ներկայացրել է նոր մոդել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Այն կարմիր գույնի զգեստ է, որը, ինչպես պնդում է թենիսիստուհին, սազում է բացառապես բոլոր կազմվածքի տեր կանանց: «Ես Twist Front զգեստը մշակել եմ բոլորի եւ յուրաքանչյուրի համար», -իր Twitter-ում գրել է Սերենան: Տեքստն ուղեկցվել է լուսանկարով, որում 6 տարբեր կազմվածքի կանայք են, որոնք կրում են միեւնույն զգեստը:

Ավելի վաղ Սերենա Ուիլյամսը կիսամերկ լուսանկարվել էր Harper’s Bazaar ամսագրի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել