Tert.am-ը գրում է.

Ռուսական AdMe առցանց պարբերականը հոդված է հրապարակել, որում ներկայացրել է ամենաամուր ընտանիքն ունեցող ռուսաստանաբնակ 15 հայտնիների ցուցակը, որում նաև հայեր են ընդգրկվել:

Ամուր ընտանիք կազմած հայտնիների ցուցակում է Գարիկ Մարտիրոսյան – Ժաննա Լևինա զույգը, որն արդեն 21 տարի է՝ միասին է:  

Զույգն առաջին անգամ հանդիպել է 1997թ.-ի հունվարի 3-ին, երբ Ժաննան հայրենի քաղաք՝ Սոչի է վերադարձել՝ այցելելու մորը, և այդ ժամանակ նրա ընկերուհին աղջկան հրավիրել է Ուրախների և հնարամիտների ակումբի փառատոնին: Նրանց երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել մեկ տարի անց: Մարտիրոսյանի և Լևինայի միջև գլխապտույտ սիրավեպ է սկսվել, որը 1998թ.-ին ավարտվել է Կիպրոսում ամուսնությամբ: Այժմ նրանք 2 երեխա ունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել