Shantnews.am-ը գրում է.

Մոսկվայի դատարանները սկսել են քննել հուլիսի 27-ի ցույցերի ժամանակ բերման ենթարկված ցուցարարների գործերը: Առաջիկա օրերին դատական նիստեր կանցկացվեն Մոսկվայի 22 դատարաններում:

Медуза պարբերականը հաղորդում է, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ բողոքի ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել 1074 մարդ, որոնցից 265-ին գիշերը թողել են ոստիկանական բաժանմունքներում:

ОВД-Инфо իրավապաշտպան պորտալի տվյալներով՝ ոստիկանությունը բերման է ենթարկել 1373 ցուցարարի: Նրանց շարքում են նաև ընդդիմադիր թեկնածուները, որոնց գրանցումը Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին մերժվել է: Իսկ ցույցերի կոչի համար ձերբակալված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին հիվանդանոցից դուրս են գրել և տեղափոխել բանտ: Ավելի վաղ բժիշկները նրա մոտ եղնջացան էին ախտորոշել:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին կազմակերպված ցույցի մասնակիցները պահանջում էին չխոչընդոտել ընդդիմադիր թեկնածուների մասնակցությունը Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին:

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ բերման ենթարկվածների թվում շուրջ 20 հայ կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել