Բլոգերին, որի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի վարձու բնակարանում՝ ճամպրուկի մեջ, խանդի պատճառով կարող է սպանած լինել նրա զուգընկերը։ Սպանությունից անմիջապես հետո կասկածյալը Եվրոպա է մեկնել։

Նշվում է, որ Մոսկվայի իր վարձու բնակարանը 24-ամյա Եկատերինան օգտագործել է որպես երկրպագուների հետ հանդիպման վայր։ Նա նաև զուգընկեր է ունեցել, որ ամեն ինչով ապահովել է աղջկան։

Պարբերականի տվյալներով՝ Եկատերինան վերջերս հարաբերություններ է սկսել իրենց զգալիորեն մեծ տղամարդու հետ, որի ասել է, թե վերջ է տվել նախկին սիրեցյալի հետ հարաբերություններին։

Ենթադրվում է, որ, այդ երկուսից բացի, Եկատերինան հարաբերություններ է ունեցել նաև այլ տղամարդկանց հետ։ Նրա լուսանկարները գտել են էսկորտ կայքերում։

Խաբված զուգընկերն, ամենայն հավանականությամբ, իմանալով այդ մասին, որոշել է վրեժխնդիր լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել