Վրացական Georgian Airways ավիաընկերությունը հաշվել է դեպի Ռուսաստան չվերթների չեղարկման հետեւանքով ստացած վնասների չափը, հաղորդում է ТАСС-ը:

Ըստ տեղեկությունների՝ խոսքը գնում է 25 մլն դոլարի վնասի մասին: Նշել են, որ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների չեղարկումը զգալի հարված է հասցրել ավիաընկերությանը: Ընկերությունում ընդգծել են, որ ՌԴ-ի հետ իրավիճակը նրանց դրել է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ:

Վաճառված տոմսերի մոտ 80 տոկոսը ստիպված են եղել հետ վերադարձնել, իսկ տոմս գնողների թիվը կտրուկ ընկել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել