Այսօր լրանում է Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդման մեկ տարին։ Ցավն այն է, որ նույնիսկ «քաղաքական հետապնդում» եզրույթը մեր երկրում կորցրել է իր բուն իմաստը։ Եթե «Սասնա ծռերը» համարվում են քաղաքական հետապնդման ենթարկվածներ, ապա ինչպե՞ս ես նույնը բառերն օգտագործեմ նախագահ Քոչարյանի մասին խոսելիս։ Իրոք չգիտեմ։ 

Մեկ բան ինձ համար հստակ է. նախագահ Քոչարյանն այն մարդն է, ում ղեկավարման օրոք մեր հայրենիքն ունեցել է անթիվ հաջողություններ, որոնց մեջ, անշուշտ, առանձնանում է Արցախյան հերոսամարտը։ 

Կասկած չունեմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, և մեր հանրությանը հայտնի կդառնան այս քրեական գործի բոլոր մանրամասները։ Կասկած չունեմ նաև, որ բոլոր մանրամասներին ծանոթանալուց հետո ողջ հայությունը կգիտակցի, թե ինչ հետապնդման է ենթարկվել մեր ազգի հերոսներից մեկը։ 

Պարոն նախագահ, ձեզ ուժ և եռանդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել