Armenpress.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիան պատրաստվում Է առանց գործարքի Եվրամիությունից (ԵՄ) դուրս գալուն, ինչը նախատեսում Է վերադարձ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առեւտրական նորմաներին: Հուլիսի 29-ին այդ մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք աշխատում ենք Եվրամիությունից դուրս գալու պլանների վրա, նախընտրելի Է համաձայնագրով, բայց եթե ԵՄ-ն չհանի բեքստոպի (մեխանիզմի, որը երաշխավորում Է Իռլանդիայի հյուսիսի եւ հարվաի միջեւ թափանցիկ սահմանի պահպանումը – ծանոթ. խմբ.) մասին ոչ ժողովրդավարական կետը, մենք ստիպված կլինենք ժողովրդին ապահովելու որոշակիություն, որ մենք ԵՄ-ից դուրս ենք գաիս հոկտեմբերի վերջին: Եվ եթե դա նշանակում Է, որ մենք դուրս ենք գալիս ԱՀԿ-ի կանոններով, ապա մենք պետք Է դրան պատրաստ լինենք լավագույն կերպ»,- ասել Է նա BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի եթերում: Ռաաբը նաեւ նշել Է, կառավարությունն արագացնում Է նման սցենարի նախապատրաստումը:

Ներկայումս Մեծ Բրիտանիան՝ որպես ԵՄ-ի անդամ, անմաքս առեւտուր Է վարում Միության մյուս երկրների, ինչպես նաեւ այն պետությունների հետ, ում հետ ԵՄ-ն համաձայնագրեր Է կնքել ազատ առեւտրի շուրջը: ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալու տարբերակի դեպքում երկիրը չի կարողանա օգտվել նման արտոնություններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել