Aysor.am-ը գրում է.

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կարծում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում «ամենակեղտոտ ձևով» շահարկվել է 2008-ի մարտի 1-ի զոհերի անունը։

«Սկզբից ստիպում էին ասել, որ սա մարդասպան է, պիտի նստի, հետո երբ պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանը արյան հետ որևէ կապ չունի, այդ ժամանակ սկսեցին զոհերի հարազատներին ասել՝ ասեք՝ բա մեկը մեղավոր է, պետք է պատասխան տա։ Բերեցին դատարան մարդկանց, որոնք ակնհայտ է, չէին հասկանում՝ ինչ է կատարվում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացներից ու իրավական ապօրինություններից այն կողմ, «զոհերի հարազատների զգացումների հետ խաղալը բարոյական չէ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել