Operativ.am-ը գրում է․

«Էրիկ» անունով տրոպիկական փոթորիկը ձեւավորվել է Խաղաղ օվկիանոսի Մեքսիկայի եւ Հավայան կղզիների ափերի տարածքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդ մասին վկայում են տվյալները, որոնք հրապարակվել են կիրակի ԱՄՆ-ի Փոթորիկների ուսումնասիրության ազգային կենտրոնի կողմից, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Մայամիում (Ֆլորիդա նահանգ):

Մթնոլորտային երեւույթի էպիկենտրոնում քամու արագությունը կազմում է շուրջ 17.9 մ/վ: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին այն կշարունակի արագություն հավաքել: Երկուշաբթի «Էրիկ»-ը, ըստ ամենայնի, կստանա փոթորկի ուժգնություն:

Ներկայումս տրոպիկական փոթորիկը գտնվում է Հավայան կղզիներից շուրջ 2.8 հազար կմ դեպի հարավ-արեւելք գտվող հատվածում եւ 2.4 կմ՝ Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերից հարավ-արեւմուտքում: «Էրիկ»-ը տեղաշարժվում է Հավայան կզղիների ուղղությամբ 7.8 մ/վ արագությամբ: Ակնկալվում է, որ այնտեղ կհասնի ուրբաթ՝ օգոստոսի 2-ին եւ, ամենայն հավանականությամբ, փոքր-ինչ կթուալանա:

Մթնոլորտային ճնշումը որակվում է որպես տրոպիկական փոթորիկ եւ ստանում սեփական անունը, եթե դրա սահմաններում քամու արագությունը հասնում է շուրջ 17.5 մ/վ-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել