Operativ.am-ը գրում է․

Ախալցխա քաղաքում (Սամցխե-Ջավախեթի շրջան) Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի 30-ամյա քաղաքացուն, որը հետախուզվում էր Ինտերպոլի կողմից, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Բաքվի հարցման հիման վրա տղամարդու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում 2015 թվականից։ Իր հայրենիքում նա մեղադրվում է կանխամտածված սպանության համար։

Ներկայումս ձեռնարկվել են մեղադրյալին Ադրբեջան հանձնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել