1. Ինքնավստահություն

Այո՛, դուք ճիշտ կարդացիք, ինքնավստահություն: Կանայք նախընտրում են ինքնավստահ տղամարդկանց կողքին լինել, քան թե կյանքն անցկացնել անվստահ մարդու կողքին: Քանի որ կանայք հաճախ «այնքան էլ լավ չեն կողմնորոշվում», ապա նրանց պետք է լինել մեկի կողքին, ով ամեն հարցում վստահ է և կօգնի իր սիրելիին էլ հեշտ կողմնորոշվել:

2. Ազնվություն և վստահություն

Այս երկու հատկանիշներն ամենակարևորն են կանանց համար: Հիշեք, կանայք մարդկանց մեջ, հատկապես՝ տղամարդկանց, միշտ փնտրում են ազնվություն: Իսկ վստահությունը ցանկացած հարաբերության հիմքն է:

3. Կապվածություն և նրբություն

Մենք սիրում ենք, երբ Դուք բռնում եք մեր ձեռքն ու նուրբ գրկում եք մեզ, մյուս ձեռքով էլ՝ շոյում մազերը: Կանայք կոպտություն չեն սիրում, հիշեք, կինն ասոցացվում է նրբության հետ: Մենք զգացմունքային և սենտիմենտալ ենք, և դրանում է մեր թուլությունը, հակառակ սեռից մենք նույնն ենք ակնկալում, դե, գոնե մի քիչ:

4. Հումորի զգացում

Եթե Ձեզ հաջողվել է աղջկան ուրախացնել և ծիծաղեցնել, մնացածը տեխնիկայի հարց է։ Հումորը շփման մեջ շատ պատնեշներ է կոտրում:

5. Հոգատարություն

Մենք սիրում ենք, երբ տղամարդը հոգ է տանում իր հարազատների և սիրելիների մասին: Կարևոր է ոչ միայն վերաբերմունքը մեր, այլև նրա ընտանիքի, ընկերների և հարազատների հանդեպ․ եթե մարդը հոգատար է նրանց հանդեպ, ապա հոգատար կլինի նաև քո հանդեպ:

6. Ուշադրություն

Կանայք պարզապես խենթանում են ուշադրության համար: Թվում է, թե ավելի հաճելի բան կյանքում չկա, քան տղամարդու ուշադրությունը: Չեք պատկերացնի, թե ինչ հաճելի է, երբ դուք նկատում եք մեր սանրվածքի փոփոխությունը, նոր հագուստը, եղունգների լաքի գույնը, չէ՞ որ մենք այդ ամենը ձեզ դուր գալու համար ենք անում:

7. Նպատակասլացություն

Այս կետը կարելի էր մեկտեղել առաջին կետի հետ, բայց ես որոշեցի առանձին անդրադառնալ: Բանն այն է, որ կանանց դուր է գալիս տեսնել, թե ինչպես է տղամարդը հասնում իր առջև դրված նպատակներին:

8. Ոսկի ձեռքեր

Տղամարդը պետք է գլուխ հանի ամեն ինչից, կարողանա նորոգել տանը փչացած իրերը:

9. Էմոցիոնալությունը

Չնայած որ մենք տղամարդու մեջ ամենից շատ գնահատում ենք տղամարդկությունը և տղամարդկային հատկանիշները, բայց և դեմ չենք, որ ժամանակ առ ժամանակ տղամարդն էլ թույլ լինի և ցուցադրի իր էմոցիաները:

10. Առատաձեռնություն

Սա մեկնաբանությունների կարիք էլ չունի, ո՞ր աղջկան դուր չի գալիս, երբ իրեն պատում են նվերներով ու ծաղիկներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել