Operativ.am-ը գրում է․

Մոսկվայի քաղաքային դումայում ազատ եւ արդար ընտրությունների համար կայացած ակցիայի ժամանակ, որը Մոսկվայի կենտրոնում ցրել էր ոստիկանությունը հուլիսի 27-ին, բերման է ենթարկվել 1373 մարդ, հաղորդում է Մեդուզա-ն։

«Ագորա» իրավապաշտպան խմբի ղեկավար Պավել Չիկովը, որն աշխատում է փաստաբանների հետ զանգվածային ակցիաների ժամանակ 2011 թվականից սկսած, այդ թիվը համարում է ռեկորդային իր դիտարկումների ամբողջ ընթացքում։ Բերման ենթարկվածներից առնվազն 42-ն անչափահաս են։ «ՕՎԴ-ինֆո» նախագիծը տեղեկացրել է ծեծի ենթարկված 25 ոստիկանների մասին։ «ՕՎԴ-ինֆո»-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածները տեղափոխվել են Մոսկվայի ոստիկանության թվով 70 տարբեր բաժիններ։ 152 մարդ գիշերել է ոստիկանությունում։ Հավանաբար նրանք այնտեղ կմնան մինչեւ երկուշաբթի։

Բերման ենթարկվածներին օգնել են 32 փաստաբանները։ Նա խոստացել է, որ դիմելու դեպքում գործը կհասցնի մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ԵՄ-ում արդեն անվանել են ցուցարարների ձերբակալումը որպես ռուսների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների խախտում։

Ակցիայի նախօրեին մոսկովյան դատախազությունն անցկացրել էր ադմինիստրատիվ հետաքննություն 15 թեկնածուների նկատմամբ։ Նրանցից մի քանիսը, մասնավորապես, Դմիտրի Գուդկովը, Իլյա Յաշինը, Լյուբով Սոբոլը, Իվան Ժդանովը բերման էին ենթարկվել դեռեւս նախքան բողոքի ցույցի սկիզբը։ Նրանց սպառնում է տուգանք 300 հազար ռուբլու չափով կամ կալանք մինչեւ 30 օր ժամկետով։

Մունիցիպալ պատգամավոր Իլյա Յաշինը, որին տանն անցկացված գիշերային խուզարկությունից հետո տեղափոխել էին ոստիկանության բաժանմունք, ազատ էր արձակվել հուլիսի 27-ին եւ անմիջապես միացել ցուցարարներին։ Այնտեղ նա հայտարարել էր նոր բողոքի ցույցի մասին, որից հետո նա կրկին բերման էր ենթարկվել։ Յաշինի խոսքով՝ գիշերը նա անցկացրել է ոստիկանության բաժանմունքում եւ կմնա այնտեղ մինչեւ երկուշաբթի, երբ դատարանը կքննի նրա ադմինիստրատիվ գործը։

ՖԲԿ-ի տնօրեն Իվան Ժդանովը եւս անցկացրել է գիշերը ոստիկանությունում։ Մունիցիպալ պատգամավոր Կոնստանտին Յանկաուսկասը եւս գտնվում է ոստիկանությունում մինչեւ երկուշաբթի։ Դմիտրի Գուդկովը, որին բերման էին ենթարկել քաղաքապետքարանի մոտ ակցիայի նախօրեին, տեղափոխել են Մոսկվայի շրջանային դատարան, սակայն դատավորը հետաձգել էր նրա գործի քննությունը մինչեւ հուլիսի 31-ը։ «Բաց Ռուսաստանի» նախկին ղեկավար Ալեքսանդր Սոլովյովը տեղափոխվել է ոստիկանության բաժին, սակայն կեսգիշերին մոտ ազատ արձակվել։ Մունիցիպալ պատգամավոր Յուլիա Գալյամինան եւս տեղափոխվել է ոստիկանության բաժին, սակայն հուլիսի 28-ին ազատ արձակվել՝ պարտավորվելով դատարան ներկայանալ հուլիսի 31-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել