Ռուսական լրատվամիջոցները սոցցանցում գտել են մայրաքաղաքային ոստիկանության աշխատակցուհուն, որը հերթապահելիս է եղել Մոսկվայի կենտրոնում` հուլիսի 27-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, Telegram-ալիքներից մեկն առաջարկել է գտնել «խիստ համազգեստով այդ հրեշտակին», որից հետո ցուցարարների կեսը ոգևորությամբ «կգնա նրա մոտ մեղքը խոստովանելու»:  
Ինչպես պարզել է ալիքի լրագրողներից մեկը, ոստիկան աղջկա անունը Եկատերինա է: Լրագրողն իրավապահ մարմնի աշխատակցի ազգանունը չի հայտնել և ոչ էլ նրա սոցցանցի էջերի հղումն է տվել: Նա միայն մի քանի լուսանկար է ընտրել սոցցանցից և հրապարակել: Լուսանկարներից մեկում էլ Եկատերինան լողում է լողավազանում:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայի կենտրոնում իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի զանգվածային ակցիայի ընթացքում ավելի քան 1000 մարդ էր բերման ենթարկվել: Ցուցարարները պահանջում էին Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին մասնակցելու համար գրանցել ընդդիմադիր թեկնածուներին: Ակցիայի մասնակիցներին ճնշելու համար իրավապահները ռետինե մահակներ էին կիրառել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել