Armenpress.am-ը գրում է.

«Հնգյակ»-ի (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի ներկայացուցիչները Վիեննայում անցկացնում են Թեհրանի հետ միջուկային գործարքի ճգնաժամի շուրջ կարգավորման հանդիպումը, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։  

Բանակցությունների վայրը, ինչպես նախորդ տարիներին էր, Palais Coburg հյուրանոցն է։

Համատեղ հանձնաժողովի ներկայիս նիստը, սպասվում է, որ կդառնա Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ նախարարական բանակցությունների նախապատրաստումը։

Հանդիպումն անցկացվում է Պարսից ծոցում լարվածության աճի և ոչ միայն Թեհրանի ու Վաշինգտոնի,  այլև Թեհրանի ու Լոնդոնի միջև հարաբերությունների սրացման ֆոնին։ Ընդ որում, ՌԴ պատվիրակության ղեկավար, ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «ՌԻԱ Նովոստի»-ի  հետ զրույցում հույս է հայտնել, որ տանկերների ձերբակալման և Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման կոալիցիա ստեղծելու  ԱՄՆ-ի մտադրության հետ կապված իրավիճակը չի անդրադառնա առաջիկա հանդիպման վրա։

Նա ընդգծել է, որ Մոսվան շարունակում է Իրանին կոչ անել ձեռնպահ մնալ միջուկային գործարքի շուրջ իրավիճակը սրող քայլերից, այդ թվում՝ ծանր ջրի արտադրության հետ կապված, սակայն պատասխանատվություն պետք է դրսևորեն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բոլոր մասնակիցները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել