Օգտատերերը բաժանվել են երկու խմբի և առաջարկում են ջրահարսի նոր տարբերակներ:

Disney ընկերությունը ջրահարսի մասին ֆիլմի ռեժիսոր  Ռոբ Մարշլի հետ ներկայացրել են Արիելի նոր դերակատարին: Ֆիլմի համար ընտրվել է երգչուհի և դերասանուհի Հոլի Բեյլին (Halle Bailey), հայտնում է Variety-ն:

Հոլի Բեյլին Chloe x Halle երաժշտական խմբի անդամ է: Խմբի պրոդյուսերը Բեյոնսեն է: Մարշալի խոսքերով՝ Հոլին համադրում է հոգին, սիրտը, երիտասարդությունը, անմեղությունը, ներքին հատկանիշները, ինչպես նաև հրաշալի ձայնը: Հենց նման որակներ են պետք ջրահարսի դերի համար:

Սոցցանցերում օգտատերերն այս լուրը միանշանակ չընդունեցին: Մի մասը նշում էր, որ Հոլին իսկապես հրաշալի թեկնածու է: Մյուսները քննադատեցին ընկերության որոշումը՝ առաջին հերթին հաշվի առնելով, որ Հոլին սևամորթ է: Ըստ նրանց՝ ջրահարսը չի կարող լինել սևամորթ և ունենալ նման արտաքին:

Շատերը նշում են, որ դիսնեյյան հայտնի մուլտֆիլմում Արիելն աչքի է ընկում մաշկի սպիտակ գույնով, և դա նրա առանձնահատկություններից է, այնպես որ, սևամորթը կփոխի ջրահարսի մասին պատկերացումները:

Օգտատերերն առաջարկում են ջրահարսի այլ թեկնածուներ, այդ թվում՝ անգամ Ռիհաննային, ով նույնպես սևամորթ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել