Սարքերը կթողարկվեն սահմանափակ թվաքանակով՝ բացառապես Չինաստանի համար, գրում է Android Central-ը:

Redmi-ն ցույց է տվել  ֆլագմենային K20 Pro սմարթֆոնի հատուկ թողարկում, որը ստեղծվել է «Avengers»-ի՝ Marvel-ի տիեզերքի հերոսների ոճով:

Սմարթֆոնն ունի հետաքրքիր դիզայն, որը համեմատվում է Երկաթե մարդու հագուստի հետ: Բացի այդ, սմարթֆոնն ունի հատուկ աքսեսուարներ, հեռախոսի էկրանի պաստառներ՝ կրկին սուպերհերոսների թեմայով:

Հատուկ փաթեթում սմարթֆոնի հետ տրամադրվում են կապույտ պատյան և կոլեկցիոն նշան:

Տեխնիկական բնութագրիչներով նոր սմարթֆոնը չի տարբերվում նախորդից: Սմարթֆոնը ստացել է 6,39-դյույմանոց AMOLED-Էկրան՝ 2340х1080 կետ բանաձևով: Նաև էկրանի տակ գտնվում է մատնահետքի սկաները:  K20 Pro-ն հագեցած է Snapdragon 855 պրոցեսորով՝ 6/8 գիգաբայթ գործառնական և 64/128/256 ներառված հիշողությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել