Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի միջև դատական քաշքշուկը տևում է արդեն 1 տարուց ավելի։ Դերասանուհու աղմկահարույց հոդվածից հետո, որում նա մեղադրում էր Ջոնի Դեփին իրեն ծեծելու համար, «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղը պատասխան մեղադրանքով է հանդես եկել։ Եվ եթե սկզբում հավատում էին Էմբեր Հերդին, ապա այժմ Ջոնի Դեփը ներկայացրել է անհերքելի ապացույցներ։

Այս անգամ հոլիվուդյան աստղը խոստովանել է, որ Էմբեր Հերդը իր այտին սիգարետ է հանգցրել։ Դա տեղի է ունեցել 2015թ․ Ավստրալիայում։ Դատական նիստի ժամանակ Ջոնի Դեփը ցուցադրել է հիվանդանոցում արված լուսանկար, որտեղ նրա ձեռքը վիրակապված է, աջ այտին այրվածքի հետք կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել