ԱՄՆ-ի Լիթլ Ռոք քաղաքի կենդանաբանական այգում սատկել է աշխարհի ամենատարեց գորիլան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք վշտով հայտնում ենք Թրուդիի մահվան մասին՝ Լիթլ Ռոքի կենդանաբանական այգու մեծն տիկնոջ։ 63-ամյա Թրուդին աշխարհի ամենատարեց գորիլան էր, որն անազատության մեջ էր»,-ասել են կենդանաբանական այգու աշխատակիցները։

Նրանք նշել են, որ կկարոտեն Թրուդիին։

Գորիլան կենդանաբանական այգում բնակվել է 31 տարի և միակն էր, որը ծնվել է ազատության մեջ, իսկ հետո հայտնվել վանդակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել