Շատ հաճախ տղամարդիկ չեն կարողանում անկեղծ լինել իգական սեռի ներկայացուցիչների հետ և նրանց խոստովանել հետևյալ պարզ փաստերը:
1. Մենք կանանց մասին գիտենք երկու անգամ ավելի քիչ, քան կցանկանայինք, բայց երկու անգամ ավելի շատ, քան դուք կարծում եք:
2. Մենք չենք վախենում ուժեղ կանանցից, ուղղակի նրանք մեզ դուր չեն գալիս, ինչպես ձեզ դուր չեն գալիս թույլ տղամարդիկ:
3. Մենք չենք լքում այն կանանց, ում հետ մեզ հաճելի է, անգամ նրանց, ում հետ մեզ հաճելի եղել է՝ համենայն դեպս ոչ միանգամից:
4. Երբեմն մենք հասկանում ենք, թե ինչ ենք անում: Անգամ այն դեպքում, երբ դուք դա չեք ուզում խոստովանել:
5. Մենք կարող ենք անդադար իրականացնել ձեր քմահաճույքները, սակայն շատ հաճախ ելնելով հետաքրքրասիրությունից. որքան հեռուն դուք կգնաք: Դա շատ հաճախ լավ ավարտ չի ունենում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել