Ավստրալացի և ամերիկացի գիտնականները բացահայտել են, թե ինչ պատճառներով են առաջնորդվում մարդիկ ալկոհոլային խմիչքը չարաշահելիս՝ տեղեկացնում է Medical Xpress-ը։

Twitter-ում հրապարակված հարյուրավոր հաղորդագրությունների վերլուծության հիման վրա պարզ է դարձել, որ հիմնականում մարդկանց մոտ չափից շատ խմելու ցանկություն է առաջանում ծննդյան օրերին, ինչպես նաև աշխատավայրում ձեռքբերումների առկայության ժամանակ։

Գիտնականները նշում են, որ մարդկանց մեծ մասը, որոնք որոշում են ալկոհոլ օգտագործել խնդիրներից հեռանալու համար, առավոտյան հնարավոր է չհիշեն, թե ինչպես է ավարտվել երեկոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել