Հայաստանում բոլորը խոսում և քննարկում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը։ Նույնիսկ Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ մերժողական հայտարարությամբ, սկսվել է այն մերժող ստորագրահավաք, բացահայտվում են դրան կողմ արտահայտվող մարդիկ, կազմակերպություններն ու լրատվամիջոցները։

Երևի նկատել եք, որ ո՛չ «Մեկ Հայաստան» կուսակցությունը, ո՛չ ես չենք անդրադարձել այս գործընթացին, քանի որ ունենք համոզմունք և վստահություն, որ Նիկոլ Փաշինյանն այս կոնվենցիան պաշտոնապես չի բերի վավերացման, քանի որ քաջ գիտակցում է, որ սա կլինի իր իշխանության և անձնական կարիերայի վերջը։

Հասկանում եմ, որ իշխանության մեջ ծանրակշիռ մասնակցություն և ազդեցություն ունեցող կենտրոնը և որոշ աշխարհաքաղաքական ուժեր ահռելի ճնշում են գործադրում Փաշինյանի վրա՝ իրենց օրակարգն առաջ տանելու և Հայաստանում ծայրահեղ ազատական կառավարում հաստատելու համար։

Ես չեմ հավատում, որ Հայաստանում կա և երբևէ կլինի այնպիսի ղեկավար, որը կգնա այս քայլին և հասարակության մեջ կստեղծի կոնֆլիկտոգեն իրադրություն․ չափազանց մեծ է լինելու անձնական և քաղաքական պատասխանատվության բեռը։

Եկեք ապավինենք իշխանության բանականությանը և առաջնորդվենք խելամտության կանխավարկածով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել