Ձմերուկի մուրաբան շատ համեղ է ստացվում, եթե այն ճիշտ եք պատրաստում։

Ամենայն մանրամասնությամբ ներկայացնում ենք ձմերուկի մուրաբայի պատրաստման եղանակը։

Բաղադրամասեր

2 կգ ձմերուկի կեղևին ՝

3 կգ շաքարավազ,

800 մլ ջուր,

կիտրոնի հյութ,

վանիլին։

Պատրաստման եղանակը

Հարկավոր է ձմերուկի կեղևը առանձնացնել ձմերուկից։

Միայն թողեք սպիտակ հատվածը։

Պետք է հաստ կեղև լինի, որ մուրաբան լավ ստացվի։ Պետք է կեղևի հենց այդ սպիտակ մասը կտրատեք և այդ կտորները դնեք կրաջրի մեջ։

20 րոպե հետո հանեք և սառը ջրով լվացեք ձմերուկի կեղևի կտորները։

Լցրեք այն տաք ջրի մեջ և 5-7 րոպե եփեք։

Այնուհետև քամեք և սառեցրեք այն։

Հետո պատրաստեք շաքարավազով օշարակը։

Ձմերուկի կեղևի կտորները լցրեք տաք օշարակի մեջ և եփեք 20 րոպե, հետո թողեք՝ 1,5 ժամ այն մնա օշարակի մեջ։

Հետո նորից 20 րոպեով եփեք և կրկին թողեք՝ 1,5 ժամ մնա այն։

Իսկ վերջում մուրաբան դրեք մարմանդ կրակի վրա և վրան ավելացրեք վանիլինն ու կտրոնի հյութը։

Շատերը կիտրոնի աղ են ավելացնում, բայց դա սխալ է․ հնարավոր է՝ կիտրոնի աղով այն շաքարակալի, իսկ ճիշտը կիտրոնի հյութն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել