Operativ.am-ը գրում է.

Թուրքիայի Ուրֆա նահանգի զորամասերից մեկում հրամանատարը սերժանտին հրահանգել է +45 ջերմաստիճանի տակ 3 պարկ ավազը ուսին վազել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Ուրֆայում քաղաքացիները նկատել են փողոցում ուշագնաց եղած սերժանտի եւ արագ օգնություն են ցույց տվել, մինչեւ շտապօգնության մեքենայի գալը։

Պարզվել է, որ զորամասի հրամանատարը սերժանտին հրահանգել էր արեւի տակ ուսին 3 պարկ ավազ վազել, սակայն սերժանտը չի դիմացել եւ հենց փողոցում ուշագնաց է եղել։

Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել