Հպարտ քաղաքացիների համար ազգային արժեքներն ու ազգային գաղափարախոսությունը երկրորդական բնույթ են կրում։ Հպարտ քաղաքացի Նիկոլի համար կարևորը քաղաքացիական իրավունքներն են, մնացածը, այդ թվում՝ ազգային գաղափարախոսությունը նրան չի հետաքրքրում։ Ինչ ուզում եք, ասեք, ղեկավարը պիտի կառավարման դպրոց անցնի, նույնիսկ փոքրիկ կառույցի ղեկավարը։ Միայն այդ դպրոցն անցնելուց հետո կարելի է իմանալ, որ բարձր գոռալով, ասֆալտին փռելով, պատերին ծեփելով հնարավոր չէ կարգուկանոն հաստատել։ Վախեցնելով, մարդկանց փակելով հնարավոր չէ մյուսներին լռեցնել։ Եթե ժամանակավոր լռում են, թանկ է լինելու այդ լռության գինը, ավելի թանկ, քան, երբ խախտվում է լռությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել