Օձն ընդհատել է Նիգերիայի օրենսդիր մարմնի նիստը։ Ինչպես տեղեկացնում է AFP-ն, Օնդո նահանգի խորհրդարանի նիստերի դահլիճ է սողոսկել օձ, ինչն ստիպել է պատգամավորներին արագ հեռանալ շենքից։

Ենթադրվում է, որ օձը դահլիճում հայտնվել է շենքի տանիքից։ Խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցները բռնել և սպանել են սողունին։

Այնուամենայնիվ, նիստերը հետաձգվել են անորոշ ժամանակով, քանի որ շենքն անվտանգ չէր։

Նիգերիայում օձերը շատ են, այդ թվում՝ թունավոր իժեր, կոբրաներ և սումատորներ։ Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է 2001 թվականին, Նիգերիայում տարեկան միջինը օձի խայթոցից տուժում է մոտ 500 մարդ։ Ութից մեկը մահանում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել