Եթե ցրվածությունը ձեր մշտական ուղեկիցն է, ապա հիշողության մարզումները պետք է մշտական լինեն, քանի որ նրանք երկարեցնում են առողջ կյանքը և վերացնում են ցրվածությունը։ Ոմանք հիշողությունը մարզելու համար օգտագործում են սեղանի խաղեր, քանի որ դրանք շատ լավ մարզում են հիշողությունը և տրամաբանական մտածելակերպը։ Կան նաև մի քանի վարժություններ, որոնք նույնպես կարող են օգնել ազատվել ցրվածությունից։

Վարժություն 1

Հիշեք մեկին, ում անընդհատ տեսնում եք։ Հիմա, որքան հնարավոր է, մանրակրկիտ նկարագրեք նրան. աչքերի գույն, հագուստ, կոշիկ, հիշեք՝ նա կրո՞ւմ է որևէ աքսեսուար, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպիսի՞։ Հանդիպելու ժամանակ համեմատեք նրան ձեր նկարագրածի հետ։ Այս վարժությունը շատ լավ զարգացնում է ընկալումը։

Վարժություն 2

Առանց դժվարության և ուշադիր երկու գործ միաժամանակ կատարելու համար հարկավոր է մտքում ցանկացած տեքստ կարդալ և միաժամանակ բարձրաձայն որևէ բան երգել։ Իհարկե, մի պայմանով, որ այդ ծիսակատարությունը պետք է կրկնել ամեն օր։

Վարժություն 3

3-4 րոպեի ընթացքում նայեք որևէ գովազային պաստառի վրա, որից հետո փակեք աչքերը և փորձեք, որքան հնարավոր է, լավ նկարագրել այն ամենը, ինչ պատկերված է այնտեղ։ Այսպիսի մարզումներն օգնում են զարգացնել մանրուքների հանդեպ ուշադրությունը։

Վարժություն 4

Այգում որևէ տեղ նստած՝ ուշադիր զննեք անցորդներին։ Ակնթարթորեն նայեք որևէ մեկին, որից հետո շրջվեք և փորձեք պատկերացնել, թե ուր է գնում, ինչ է անում։ Այնուհետև շրջվեք և ստուգեք ձեր պատկերացումները։ Կանոնավոր մարզումների արդյունքում դուք կարող եք դառնալ իսկական էքստրասենս․ ուղեղն ավելի շատ բաներ կընկալի և անգամ կկանխատեսի ոչ հեռավոր ապագան։

Վարժություն 5

Թղթի վրա սև կետ նկարեք։ Այնուհետև թուղթը դրեք ձեր առջև և 10 րոպե նայեք այդ կետին։ Կետին նայելիս մտածեք միայն նրա մասին և մի շեղվեք ուրիշ մտքերով։ Այս վարժությունն օգնում է զարգացնել ուշադրությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել