Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռուսական լցանավի անձնակազմին ձերբակալելու հիմքեր չի հայտնաբերել, հաղորդում է երկրի անվտանգության ուժերի մամուլի ծառայությունը։

«Քննչական գործողությունների ժամանակ պարզվել է, որ նավում գտնվող լցանավի անձնակազմը չի խախտել Ուկրաինայի ծովային իրավունքի և օրենքի նորմերը, այդ պատճառով նրանց ձերբակալման համար հիմքեր չեն եղել»,- ասվում է հաղորդագրությունում։

Հուլիսի 25-ի ցերեկը Ուկրաինայի «Իսմայիլ» նավահանգստում կալանվել է Nika Spirit լցանավը։ Ուկրաինայի հատուկ ծառայության ներկայացուցիչները բացատրել են, որ 2018-ի նոյեմբերին նավն օգտագործել են Կերչ-Ենիկալյան ջրանցքն արգելափակելու և Ուկրաինայի ՌԾՈՒ 3 նավերը չթողնելու նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել