Azatutyun.am-ը գրում է.

ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում ավելի քան հարյուր խաղաղ բնակիչ է զոհվել Ասադի ուժերի կողմից օդային հարձակումների հետևանքով:

Վերջին տասն օրվա ընթացքում Բաշար Ասադի կառավարության և դաշնակիցների օդային հարձակումների հետևանքով Սիրիայում ավերվել են հիվանդանոցներ, դպրոցներ, հացատներ և շուկաներ, ինչը հանգեցրել է 103 խաղաղ բնակչի մահվան, հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը՝ հավելելով, որ քաղաքացիական կառույցների թիրախավորումը պատահականություն չէր:

ՄԱԿ-ի տվյալներով, Իդլիբում Ասադի կառավարական զորքերի հարձակողական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ապրիլից սկսած, Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններում ավելի քան 400 հազար մարդ դարձել է փախստական, դատարկվել են քաղաքներ և գյուղեր:

Իդլիբը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին նահանգն է, որում բնակվում է մոտ 3 միլիոն մարդ՝ այդ թվում հարյուր հազարավոր փախստականներ երկրի այլ շրջաններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել