Tert.am Life-ը գրում է.

Անի Լուպեի ստեղծագործական կյանքում ներկայումս դադար է։ «Ազիզյանները» սիթքոմի ավարտից հետո դերասանուհին հեռուստատեսային նոր առաջարկներ առայժմ չունի, իսկ Կամերային թատրոնում արձակուրդային շրջան է։ Առիթն օգտագործելով՝ Անին իր ժամանակը տրամադրում է հանգստին:

Tert.am Life-ը նրա հետ զրուցել է հեռուստատեսային առաջարկների բացակայության, ամուսնության մասին հարցերին հումորով արձագանքելու, իսկ ընտանիք կազմելուն լուրջ վերաբերվելու և 35-ամյակը բոլորելուց հետո նրա մտածմունքների մասին։

Ակտիվ կյանքի ու ակտիվ հանգստի սիրահար դերասանուհին նշեց, որ առայժմ ամառային հանգստի մեկնելու հստակ ծրագրեր չունի, բայց ուր էլ գնա, մենակ չի գնալու։ «Առհասարակ, ես միայնակ ոչինչ չեմ սիրում։ Միշտ սիրում եմ լինել ընկերներիս շրջապատում, հաճելի մարդկանց ընկերակցությամբ, ծնողներիս հետ։ Կարևորը մենակ չլինեմ»,-ասաց Անին։

Դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե մենակ չլինելու ձգտումը որքանո՞վ է առնչվում նաև անձնական կյանքին․ «Ես միշտ սիրում եմ լինել հաճելի մարդկանց շրջապատում, սակայն անձնականի տեսանկյունից այնպիսի կին չեմ, որի կողքին միշտ պետք է տղամարդ լինի։ Այն, ինչ կապված է զգացմունքների հետ, երբեք չես կարող կանխատեսել»։

35-ամյա Անին վստահ է՝ միայն տարիքն ամուսնանալու համար պատճառ լինել չի կարող։ Դերասանուհու խոսքով՝ ինքն այդ թեմային թեթև է վերաբերում, նման հարցերին, հիմնականում, պատասխանում է հումորով․ «Իրականում չեմ կենտրոնանում այդ թեմայի վրա։ Ամուսնանալու հետ կապված հարցերն ինձ երբեք չեն բարկացնում։ Մի անգամ ինձ գրել էին՝ «տունն եմ մնացել», ես էլ պատասխանեցի՝ բա հո դուրսը չէի մնալու։ Չգիտեմ, թե երբ եմ ամուսնանալու, ամուսնության առաջարկ չունեմ։ Ի՞նչ կապ ունի, թե կինը որ տարիքում կամուսնանա։ Անկախ տարիքից, լինելու բանը կլինի»։

Չնայած նման թեմաներին հումորով վերաբերվելուն՝  դերասանուհին նշեց, որ ընտանիք կազմելն իր կյանքում ամենալուրջ քայլերից է, որին երբեք չի գնա ուղղակի փոփոեխության համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել