Yerkir.am-ը գրում է.

Եթե դու ունես իրավունք, բայց տեսնում ես, որ դա փոքրիկ զանցանք է, ու չես կիրառում քո իրավունքը, ուրեմն կողմ ես, որ այդ հեռտուստաընկերությւոններն արպերն իրենց նորմալ, բնականոն կյանքով: Բայց երբ  իրավունք  ունես, ուայն կիրառում ես կոշտ ձևով, նշանակում է` պատժելու քաղաքականություն ես դրել քո առջև: Այս մասի  այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանն` անդրադառնալով վերջին շրջանում հեռուստաընկերությունների նկատմամբ տարվող «պատժողական քաղաքականությանը»:

Նա ասաց, որ անցած 15-20 տարիների ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսքան ակտիվ չի սկսել զբաղվել հեռուստաընկերություններով, այսքան ակտիվ պատժամիջոցներ չի կիրառել, քան հիմա է անում: Բանախոսի` որոշ հեռուստաընկերություններ փակելու միտում է տեսնում:

 «Շատերը են ինձ մեղադրում, թե լրատվամիջոցների հետ կապած իրավիճակի գույները խտաացված եմ ներկայացնում, բայց լրատվադաշտում այսօր ստեղծված իրավիճակը նորմալ չէ: Լրատվամիջոցներին սևերի ու սպիտակների բաժանելը խնդրի է առաջացնում, քանի որ լրատվամիջոցների և խոսքի ազատության կարևորագույն երաշխիքը լրատվամիջոցների միասնականությունն է։ Երբ սև ու սպիտակի են բաժանվում, լրատվամիջոցների միասնականությունը վերանում է: Արամ Ա կաթողոիկոսի հրավերով Բեյրութում կայացած համաժողովի ժամանակ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, խոսելով լրատվական դաշտի հիմնական խնդրի մասին, անդրադարձել էր լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության խնդրին: Բայց ասեմ, որ լրատվամիջոցներն իրենց հաշվետվությունների մեջ ներկայացնում են ֆինանսական աղբյուրները։ Չգիտեմ՝ ինչ է ցանկանում անել իշխանությունը, բայց վախենամ, որ կա վտանգ՝ լրատվամիջոցներին լռեցնելո»,- մտահոգություն հայտնեց բանախոսը:

Մեդիափորձագետի կարծիքով` ԶԼՄ-ների համար սպառնալիք  կարող է լինել նաև անցումային արդարադատությունը, քանի որ այն առաջին հերթին վերաբերում է սեփականության վերաբաշխմանը: Իսկ իշխանությունները, շարուանկեց նա, բազմիցս են դժգոհել, որ իրենց վերահսկողության տակ բավականաչափ լրատվամիջոցներ չունեն: Բանախոսը մտավախություն ունի, որ սեփականության վերաբաշխումն առաջին հերթին անդրադառնա լրատվամիջոցներին։

 «Մեկ տարվա ընթացքում լրատվամիջոցների նկատմամբ 91 հայց է ներկաայցվել, այն դեպքում, երբ նախորդ 5 տարիներին միասին վերցրած այդքան հայտ չի եղել: Լրատվամիջոցները բավականաչափ նուրբ ու ոչ շատ հարուստ կազմակերպություններ են, իսկ լրատվամիջոցի դեմ հայցերը նշանակում է լրացուցիչ ժամանակի ու ֆինանսի կորուստ: Դրանց նկատմամբ ԶԼՄ-ները զգայուն են, ու սրանք լրատվամիջոցներին ճնշելու փորձեր են,- շեշտեց Ենոքյանը` ավելացնելով,- Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովը հեռուստաընկերությունների նկատմամբ սկսել է պատժամիջոցներ կիրառել, տուգանքնել նրանց: Տուգանքները մեծ մասը մտացածին են, ինչից հետո հեռուստաընկերությունները կարող են զրկվել լիցենզիայից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել