Shantnews.am-ը գրում է.

Հնդկական Ռաջաստհան նահանգում հովազը մտել է բնակելի տուն և սպանել է 40-ամյա տղամարդուն: Այս մասին հայտնում է The Times of India-ն:

Հովազը մարդու վրա հարձակվել է վաղ առավոտյան: Հնդիկը քնած է եղել տան բացօթյա հատվածում, և հովազը միանգամից  հարձակվել է, բռնել վզից և քարշ տվել նրան:

Տղամարդու աղաղակը տներից դուրս է բերել բարեկամներին ու հարևաններին: Նրանք վազել են հովազի հետևից: Հնդիկի մարմինը գտել են բացատներում: Վայրի կատուն կերել էր նրա ոտքն ու թաքնվել մոտակա անտառում:

Դեպքը սարսափահար է արել բնակիչներին: Նրանք կարծում են, որ կենդանին կվերադառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել