#ոչ_Ստամբուլյան_Կոնվենցիային

Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման քարոզչությունը մտել է տեսանելի փուլ, ողջ իշխանական քարոզչամեքենան զբաղված է դրա քարոզչական ֆոնի ստեղծման գործով: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը հիմնավորելով են զբաղված անգամ իշխանության ՕԵԿ-ները, որոնց հանձնարարված է հեգնական գրառումներ անել դրան դեմ արտահայտվողների մասին: ՕԵԿ-ների հեգնական գրառումները գնալով կտրանսֆորմացվեն ավելի տեսանելի սուբյեկտայնությամբ, ու դրանով իսկ հերթական անգամ ակնհայտ կլինի նրանց` իշխանական վարձկաններ լինելը: 

Պետական ապարատում Ստամբուլյան կոնվենցիային դեմ արտահայտվող սուբյեկտներ գրեթե չեն մնացել, ու թերևս, այս համատեքստում միակ պետական օղակը, որը կարող է կասեցնել ՀՀ-ն տրանսսեքսուալների երկիր դարձնելու Փաշինյանի «երազանքը», ՍԴ-ն է՝ իր նախագահի գլխավորությամբ: Հրայր Թովմասյանն այսօր միակ պետական պաշտոնյան է, ով կարող է ինստիտուցիոնալ լուրջ հակադրության արժանացնել Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու պարտականություն ստանձնած իշխանություններին:

Կուլիսներում արդեն խոսակցություններ կան, որ Փաշինյանը միջազգային կառույցների հետ պայմանավորվել է սեպտեմբերին կոնվենցիան վավերացնելու գնով համերաշխություն ստանալ Հրայր Թովմասյանի դեմ սկսած արշավի նկատմամբ: Կարճ ասած՝ «մենք ապօրինի ձևով զավթում ենք ՍԴ-ն, դուք լռում եք, ինչից հետո վավերացնում ենք կոնվենցիան»:

Թունդ քաղաքական աշուն է սպասվում բոլորիս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել