Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիային մատակարարվող ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ հայտարարություն է արել Bloomberg-ի հետ զրույցում։

Ամերիկացի պաշտոնյան Թուրքիային զգուշացրել է, որ եթե Անկարան գործարկի ռուսական համակարգերը, ապա Վաշինգտոնը ավելի շատ պատժամջոցներ կարող է կիրառել։

Պոմպեոն հիշեցրել է, որ S-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով ԱՄՆ-ը կասեցրել է Թուրքիայի մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում ու ավելացրել. «Ավելի շատ պատժամիջոցներ կարող են կիրառվել: Պարզ ասած՝ մենք ցանկանում ենք, որ S-400-ները չգործարկվեն, մեր նպատակը դա է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել