168.am-ը գրում է.

Լեհաստանի իշխանությունները մտադիր են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկել Կարմիր բանակի կողմից Օսվենցիմում Աուշվից-Բիրկենաու նացիստական համակենետրոնացման ճամբարի ազատագրման 75-րդ տարեդաձի առթիվ միջոցառման հրավեր: Այդ մասին Լեհաստանի ռադիոյի եթերում հայտարարել է հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Բլաժեյ Սպիխալսկին:

«Միջոցառումներին, որոնք Օսենցիմի թանգարանի կողմից կազմակերպվում են եկող տարվա սկզբին, նախագահ Պուտինի համար հարվեր կուղարկվի, քանի որ խորհրդային զորքերի կողմից ճամբարի ազատագրումը պատմության անվիճարկելի փաստ է»,- ասել է նա: «Այստեղ մեր կողմից ցանկություն կա համագործակցելու»,- հավելել է Սպիխալսկին:

Աուշվից-Բիրկենաուում ֆաշիստները գազախցերում եւ դիակիզարաններում ոչնչացրել են ավելի քան 1 միլիոն հրեաների, ինչպես նաեւ տասնյակ հազարավոր լեհ մտավորականության ներկայացուցիչների եւ խորհրդային ռազմագերիների: Տարբեր տվյալներով՝ ընդամենն այտեղ մահացել է տարբեր ազգությունների 1,5-ից մինչեւ 2 միլիոն մարդ: Համակենտրոնացման ճամբարի համալիրն ազատագրվել է 1945 թվականի հունարի 27-ին Կարմիր բանակի կողմից: Այդ շրջանի համար մղված մարտերում զոհվել են ավելի քան 200 խորհրդային զինվորներ եւ սպաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել