Operativ.am-ը գրում է.

Թրամփի վարչակազմը փորձում է տեղեկատվական պատերազմի միջոցով գրավել իրանցիներին: Տեղեկատվական արշավի նպատակն է իրանցի առաջնորդներին մեղադրել երկրի տնտեսական դժվարությունների մեջ եւ դատապարտել նրանց, ովքեր դեմ են Սպիտակ տան քաղաքականությանը, գրում է The Wall Street Journal-ը:

Տեղեկատվական արշավն ուղղված է Իրանի ղեկավարության աջակցության թուլացմանը՝ հեշթեգների, յութուբյան տեսանյութերի եւ Մերձավոր Արեւելքում ամերիկամետ մեդիայի օգնությամբ:

ԱՄՆ վարչակազը կիրառում է հեշթեգներ, այդ թվում՝ #40YearsofFailure (40 տարվա ձախողում), որը համընկնում է Իսլամական հեղափոխության 40-ամյակի հետ: Այն օգտագործում է նաեւ պարսկերենով սոցցանցերը՝ Իրանի ղեկավարությանը մեղադրելով երկիրը կառավարել չկարողանալու մեջ:

Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուկը տեսանյութ է նկարահանել, որը թիրախավորել է Վաշինգտոնում Իրանի նախկին դեսպանատան հանրությանը: Կադրերում Հուկը հայտարարում է, որ Վաշինգտոնն աջակցում է դեսպանատանը, արվեստի եւ պարսկական գորգերի պահպանմանը, եւ հույս ունի վերադարձնել դեսպանատան բանալիները «Իրանի իսկապես ներկայացուցչական կառավարությանը»:

Ամերիկացի պաշտոնական անձինք ասում են, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ռադիոկայանները, ներառյալ՝ «Ամերիկայի ձայն»-ը, այժմ ամեն շաբաթ ավելի քան 14 մլն իրանցիների համար՝ երկրի մոտ 23%-ը, հեռարձակում են իրականացնում:

Միեւնույն ժամանակ, Facebook-ն ու Twitter-ը ջնջել են Իրանի հետ կապ ունեցող հարյուրավոր կեղծ հաշիվներ: Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ-ը սոցցանցերին հրահրել է այդ էջերի փակմանը, որոնք սպառնում են արտասահմանում գտնվող ամերիկացիներին: Բացի այդ, Instagram-ը ջնջել է Իսլականա հեղափոխության պահպանների կորպուսի հրամանատար Քասեմ Սոլեյմանիի էջը այն բանից հետո, երբ նա ԱՄՆ-ն ահաբեկչական կազմակերպություն է անվանել:

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մորգան Օրտագուսի խոսքով՝ արշավի նպատակն «իրանական ռեժիմի սպառնալիքը վերացնելն է»:

«Իրանցիները տառապում են ԱՄՆ տնտեսական ահաբեկչությունից եւ մեծ մասամբ դրանում մեղադրում Թրամփի վարչակազմին»,- ասել է ՄԱԿ-ում իրանական առաքելության ներկայացուցիչը:

«Պետդեպարտամենտը միլիոնավոր դոլարներ է ծախսում դիվանագիտության եւ ռազմավարական հաղորդագրությունների վրա, որոնք լիովին մռայլված են Թրամփի թվիթներով: Իսկ իրանի դեմ Թրամփի թվիթները բացարձակ անհետեւողական են՝ երկխոսության խնդրանքից մինչեւ ռազմական հարձակման սպառնալիք»,- ասել է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Քարիմ Սաջադպուրը:

Վարչակազմի ներկայացուցիչները հայտարարում են, որ Թրամփի թվիթներն արդյունավետ են: Իսկ նրանցից մեկը դրանք «միակ արդյունավետ ուղերձ» է անվանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել