Հոլանդական հեռուստատեսությունը ձյան բնապատկերների հեռարձակում է իրականացնում, հաղորդում է BFM.TV-ն:

Հաղորդվում է, որ հեռուստատեսության աշխատակիցները որոշել են նման հեռարձակումներ կազմակերպել բացարձակ ջերմաստիճանային ռեկորդի՝ 40.4°C-ի պատճառով:

Նման կերպ նրանք փորձել են «հովացնել» հոլանդացիներին:

Ինչպես նշվում է, RTV Oost տեղական հեռուստաընկերությունը ձյան բնապատկերներ է ցուցադրում իր «Fresh TV» ալիքով:

Ավելի վաղ հաղորդվել էր Գերմանիայում ջերմաստիճանային նոր ռեկորդի մասին: Այստեղ ջերմաչափներն արձանագրել են 40.5°C:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել