Հյութեր

Համեղ են, շատ օգտակար, բայց միայն ոչ ատամի էմալի համար: Ցիտրուսային հյութերը թթուներ են պարունակում: Նշանակում է, որ նարնջի ու թուրինջի հյութերը քայքայում են ատամի էմալը: Եթե դուք առանց դրանց ապրել չեք կարող, ապա հյութը խմելուց հետո պարզապես ողողեք բերանը կամ էլ ծայրահեղ դեպքում հյութը խմեք ձողիկով:

Լոլիկի թանձրուք

Թվում է, թե նրանում ոչ մի վտանգավոր բան չկա, բայց վերոնշյալ թթուները նաև այստեղ կան: Եվ մինչ թթուն քայքայում է ատամի էմալը, թանձրուքի պիգմենտը ներծծվում է նրա մեջ, նշանակում է՝ ատամները մգանում են: Նույն այդ պատճառով էլ ուշադիր եղեք մակարոնեղենի հետ, քանի որ սովորաբար հենց դրա հետ են մատուցում լոլիկի թանձրուքը:

Թեյ

Թեյ բոլորն են սիրում: Բայց եթե դուք միայն թեյ եք խմում, այն էլ` մեծ քանակությամբ, չմոռանաք, որ այս բույսի տերևները մեծ քանակությամբ ֆտոր են պարունակում: Թեյ պատրաստելիս եփելուց ֆտորի մի մասն անցնում է ըմպելիքի մեջ: Ֆտորն անհրաժեշտ է ատամների առողջության համար, բայց եթե օրգանիզմում դրա ավելցուկ է նկատվում, ապա ոսկրային հյուսվածքը սկսվում է քայքայվել:

Չրեր

Շատ սննդաբաններ խորհուրդ են տալիս շաքարավազն ու կոնֆետները փոխարինել չրերով: Սա լավ խորհուրդ է, միայն եթե մոռանաս ատամների առողջության մասին: Ծիրանաչրի կպչուն փափկամիսը կպչում է ատամներին ու տառացիորեն դրանց մակերեսին դաջում է այն շաքարը, որը կա չրերի մեջ: Համեղ է, բայց էմալի համար՝ շատ վտանգավոր:

Ընկույզ և պոպկորն

Իսկ ահա այստեղ այլ վտանգ է թաքնված` ատամների, լնդերի ու պլոմբների մեխանիկական վնասվածք: Այս համատեքստում հատկապես վտանգավոր է պոպկորնը: Դա, իհարկե, թեթև, այսպես կոչված, օդային եգիպտացորեն է, բայց ներսում այն թաքցնում է շատ կոպիտ սերմեր: Հենց դրանք էլ հաճախ դառնում են միկրովնասվածքների պատճառ` մնալով ատամների արանքում:

Չիփսեր

Ի՞նչ վտանգավոր բան կա դրանում: Չիփսը կարտոֆիլ է, ընդ որում՝ կատարյալ մշակված այն բանի համար, որ թքի հետ միավորվելիս վերածվի ատամների համար վնասակար գլյուկոզայի: Դուք քաղցր չեք ուտում, բայց ստանում եք ատամները քայքայող արագ ածխաջրածիններ:

Ալկոհոլ

Բացի նրանից, որ ալկոհոլը և, հատկապես, սպիտակ գինին պարունակում են թթուներ, որոնք էմալի վրա բացասական ազդեցություն են գործում, այն նաև նվազեցնում են թքի արտադրությունը: Իսկ դա նշանակում է, որ ատամների վրա նստում են դրանց համար վտանգավոր մանրէներ: Դրա համար էլ սպիտակ գինի խմելուց հետո խմեք մի բաժակ ջուր:

Պահածոներ

Բոլոր թթվեցված մթերքները պարունակում են թթուներ, իսկ էմալի վրա դրանց բացասական ազդեցության մասին մենք արդեն խոսել ենք: Էմալի աստիճանական քայքայումը պահածոների սիրահարների համար երաշխավորված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել