Չինաստանի «Հուավեյ» հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Ժեն Չժենֆեյը հայտարարել է, որ 135 կամ 136 երկիր օգտագործելու են «Հուավեյ 5G» ցանցը՝ բացառությամբ ԱՄՆ-ի և Ավստրալիայի:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ենթադրվում է, որ այս ընկերության «Հուավեյ 5G» ցանցի օգտագործումը զգալիորեն կաճի եվրոպական երկրներում:

Ժեն Չժենֆեյի կարծիքով՝ «Հուավեյ 5G»-ն ընտրում են երկրներից շատերը, քանի որ ընկերությունն ապահովում է առաջատար տեխնոլոգիաները այս ոլորտում:

Ընկերության հիմնադիրը հիշեցրել է, որ 2018 թվականի վերջի դրությամբ «Հուավեյ»-ն ունի 87 805 արտոնագիր և աշխարհում առաջատար դիրք է զբաղեցնում 5G-ի հիմնական արտոնագրերի թվով:

Նա նաև հիշեցրել է, որ ամեն տարի «Հուավեյ»-ի շահույթի 10-15 տոկոսը ներդրում է հետազոտության և զարգացման ուղղությամբ: Անցած 10 տարիների ընթացքում ընկերությունը ներդրել է շուրջ 73 միլիարդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել